Փոստանջյանները գործ են հարուցելու ընդդեմ Աղվան Հովսեփյանի

8

Հուլիսի 9-ին, ժամը 12:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում /նախագահող` դատավոր Արմեն Բեկթաշյան/ տեղի կունենա Զարուհի և Տիգրան Փոստանջյանների բողոքի քննությանը վերաբերող հերթական նիստն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանի: Զարուհի և Տիգրան Փոստանջյանները պահանջում են քրեական գործ հարուցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված արարքների համար: