Փարիզյան հանդիպումը դրական քայլ էր. Ուորլիք

9

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է հոկտեմբերի 27-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝ դա դրական քայլ գնահատելով։ 

«Ես կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն, որ Փարիզի վեհաժողովը դրական քայլ էր, շնորհակալություն Ֆրանսուա Օլանդին»,- ասել է համանախագահը:

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նստավայրում` Ելիսեյան պալատում, տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների եռակողմ հանդիպումը: