Փարավոն Միրզոյանին տուգանել են 16-17-րդ դարի գոբելենը Ֆրանսիայից չվերադարձնելու համար

29

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն Փարավոն Միրզոյանը 16-17-րդ դարի գոբելենն արտահանել է Ֆրանսիա և մինչ օրս այն չի վերադարձրել: «Զվարթնոց» մաքսատունը տուգանել է Միրզոյանին, որ վերջինս գոբելենը արտահանել է «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով 348 օր ժամկետով: Հետագայում այդ ժամկետը երկարաձգվել է արտահանման պահից մինչև մեկ տարի: Սակայն, օգոստոսի 7-ին մեկ տարին լրացել է, բայց Փարավոն Միրզոյանը գոբելենն այդպես էլ  չի վերադարձրել Հայաստան: Տեղեկանում ենք ՀՀ Մաքսային միության հաշվետվություններից:

«Զվարթնոց» մաքսատան ակտից տեղեկանում ենք, որ գոբոլենը Ֆլանդրիայից է, մետաքսից շպալերային գործվածք է իրենից ներկայացնում: Իսկ այս թանկարժեք նմուշը չվերադարձնելու համար Միրզոյանին տուգանել են ընդամենը 50.000 դրամ:

Ակտի մեջ չի նշվում, թե երբ է Միրզոյանը վերաներմուծելու գոբելենը, և էլ ինչ պատիժներ են նրան սպասվում չվերադարձնելու պարագայում: