Փաստանջյանի հարցը ԱԺ-ն չներեց. նրան հանեցին ԵԽԽՎ պատվիրակության կազմից

7

Հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում և հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի Է ենթակետը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց, որ խորհրդակցել է ԱԺ խմբակցությունների հետ ու մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում:

Նշենք, որ  ԵԽԽՎ-ում հարց ու պատասխանի ժամանակ Ս. Սարգսյանին  հարց է հղել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա իր խոսքում նշել է, որ քանի որ Ս. Սարգսյանը ընտրված նախագահ չէ, նրան ուրիշ հարց չի հղի` բացառությամբ մեկից:  Եվ ապա հարցրել է նրան, թե Եվրոպայում արձակուրդի ժամանակ որքա՞ն գումար է տանուլ տվել կազինոյում: Սերժ Սարգսյանը նրան պատասխանել է, որ ինքը երբևէ կազինո չի գնացել և գումար էլ չի կրվել: Ապա հեգնել է, որ «ցավոք սրտի, 70 մլն-ի չեմ տիրապետում և եթե ունենայի, մի մասը ձեզ կնվիրեի, որպեսզի դուք կյանքից այսքան դժգոհ չլինեիք»: