Փաստաթուղթ Ռուսաստանի կողմից. այն կերաշխավորի օտարերկրյա զինվորականների բացակայությունը ՀՀ-ում

7

Մենք Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում փաստաթղթի նախապատրաստման գործընթացը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինվորականների բացակայությունը: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Պատասխանելով ամերիկյան բիոլաբորատրոինարերի մասին հարցին՝ Լավրովն ասել է, որ ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում կան բիոլաբորատորիաներ:

«Վրաստանի հետ խոսում ենք այս թեմայով համապատասխան կառույցների միջոցով: Խոսում ենք նաև Ղազախստանի, Հայաստանի հետ», – ասել է Լավրովը:
«Մենք Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում փաստաթղթի նախապատրաստման գործընթացը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինվորականների բացակայությունը, ինչը կերաշխավորի, որ ամեն ինչ թափանցիկ կլինի սպառնալիքների ու ռիսկերի բացակայության երաշխիքների առումով», – ասել է Լավրովը: