Փաշինյանն ու Ալիևը Մյունխենում կքննարկեն ԼՂ հարցը

16
Անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովում վաղը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով 45 րոպեանոց քննարկում կանցկացվի։
 
Դրան կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է համաժողովի պաշտոնական կայքը:
 
Կայքի փոխանցմամբ՝ քննարկումը տեղի կունենան փետրվարի 15-ին՝ ժամը 17:30-18:15-ն ընկած ժամանակահատվածում: