Փաշինյանի պապը չի կռվել Նժդեհի հայկական լեգիոնում. կեղծ լուրեր են շրջանառվում

46
Մայիսի 9-ն է՝ Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման օրը իր պապի լուսանկարով է կիսվել  վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Նիկոլ Փաշինյան, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»։

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանի պապը կռվել է Գարեգին Նժդեհի լեգիոնում և համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ։
 
ՌԴ ՊՆ «Մեմորիալ» պաշտոնական աղբյուրում տեղեկատվությունը փնտրելու արդյունքում պարզեցինք, որ Ենոքավան գյուղից համակարգում երեք Նիկոլ Փաշինյան կա, որոնցից երկուսը զոհվել են 1943 թվականին։ Այս թվականին զոհվածներից մեկը՝ Նիկոլ Վարդանի Փաշինյանը կռվել է Գարեգին Նժդեհի լեգիոնում, իսկ վարչապետ Փաշինյանի պապը Նիկոլ Առաքելի Փաշինյանն է, կռվել է ԽՍՀՄ բանակի կազմում։

Ի դեպ նշենք, որ Հայկական լեգեոնում Նժդեհի հրամանատարությամբ կռվելը պատիվ էր: Լեգիոնը մաս էր կազմում Վերմախտին, այլ ոչ՝ ՍՍ-ին: Այսինքն, Հայկական լեգեոնը եղել է Գերմանիայի զինված ուժերի կազմում, այլ ոչ ֆաշիստական կուսակցության ռազմականացված թևի՝ ՍՍ-ի մաս: Վերմախտի Հայկական լեգեոնի ստեղծման հիմնական պատճառը թուրքական վտանգի թուլացումն էր: 1939թ. Թուրքիայի՝ 3-րդ ռեյխի հետ դաշինքի ստորագրման պայմաններից մեկը դառնում է հայերի հարցը: