ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԳՇ արդեն նախկին պետ Արտակ Դավթյանի՝ որդու հարսանիքը կազմակերպելու հարցին:
Վարչապետը նախ շնորհավորեց Դավթյանի որդուն ու հարսին՝ հուսալով, որ երջանիկ ընտանիք կկազմեն:
Փաշինյանի խոսքով՝ ճգնաժամը խառնում է մարդկային, ընկերական և պաշտոնական հարաբերությունները:
«Գալիս է մի գիծ, երբ կարգապահությունը, կարգ ու կանոնը արտակարգ դրության և երկրի ղեկավարի ասածներից բխող գործողությունների ճշգրիտ և անվերապահ կատարումը դառնում է առաջնահերթություն, և սատնում է առաջնահերթություն մնացած բոլոր հարցերի վերաբերյալ: Ես, իհարկե, ցավում եմ նման զարգացումների համար, բայց կարծում եմ, որ այս իրավիճակում մեր երկրի անվտանգության շահը, պետական կառավարման որակի և կարգապահության շահը պահանջում է կայացնել այսպիսի որոշումներ: Էլի ուզում եմ հստակ արձանագրել, որ պետական կառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան և անվերապահ կարգապահություն, որ մեր սեփական օրինակով քաջալերեն մեր հայրենակիցներին: Ինչ վերաբերվում է մեր գործընկերներին, ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին ծառայություն մատուցելը սպառված չէ և մենք հնարավոր է քննարկենք այդ հարցը»,- ասաց նա:











