ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին:
Հարցին, թե ինչու չեն աշխատում Բալոնների գործարանը, Հայկական էլեկտրատեխնիկայի արտադրության գործարանը, Սևանի շաքարի գործարանը, Բամբակի վերամշակման գործարանը, որոնց մի մասի բացմանն անձամբ Նիկոլ Փաշինյանն է մասնակցել, վարչապետն արձագանքեց:
«Ես շատ տեղերում կարող եմ շատ բաների մասնակցել, բայց յուրաքանչյուր ձեռնարկության աշխատանքի հետագա պատասխանատվությունը առաջին հերթին կրում է այդ ընկերության սեփականատերը: Ուրիշ բան, արդյոք Կառավարությունը ստեղծել է օբյեկտիվ և անհարժեշտ պայմաններ ընկերությունների գործունեության համար»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ ընկերությունների համար բավարար պայմաններ են ստեղծված, որ աշխատեն. «Այդ ընկերությունների չաշխատելն իմ պատասխանատվությունը չէ: Հայաստանում ընկերություններ բացվում են, փակվում են»:














