Փաշինյանը մեկնում է Վիեննա․ կհանդիպի Ալիևին

12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-29-ը կմեկնի Վիեննա: Տեղեկությունը հրապարակված է e-gov.am հարթակում:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Վիեննայում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Նշենք, որ ռուսական ԶԼՄ-ի Վիեննայում դիվանագիտական աղբյուրի թոխանցմամբ՝ հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: