Նույնիսկ գերզարգացած երկրներ կան, որ այսօր նոր դիմակների հետ կապված ուղերձը փոխում են: Այս մասին, այսօր՝ հուկլիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը բավական երկար ժամանակ սկզբունքորեն հակառակն է ասել, եւ այսօր պաշտոնապես հայտարարել է, որ ընդունում է, որ դիմակները պետք է լինեն պարտադիր»,-ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ ունենք դիմակների պրոֆիցիտ. «Մենք կարող ենք անցնել երրորդ փուլին, մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակ: Այսօր շուկայում երբ նայում ենք դիմակների սպառումը, կարող ենք արձանագրել, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը գործարանային արտադրության դիմակ չի կրում: Նաեւ ասել ենք, որ գործարանային արտադրության դիմակները շատ ավելի հուսալի եւ օգտակար են»:











