Փաշինյանը Կարապետյանին հրավիրեց բանակցության

11

Ապրիլի 26-ին Հանրապետության Հրապարակում տեղի ունեցավ «Քայլ արա» նախաձեռնության հանրահավաքը: 

Փաշինյանը նշեց, որ ակցիաները շարունակվելու են և թավշյա հեղափոխությունը պետք է իր ավարտին հասնի: Փաշինյանը նաև բանակցության երկրորդ փուլը սկսելու համար Կարեն Կարապետյանին հրավիրեց «Մարիոթ» հյուրանոց, ով ՀՀԿ-ի լիազորված անձն է շեշտելով, որ հանդիպումը պետք է կայանա լրագրողների ներկայությամբ. «Մենք հանրապետականի հետ փակ դռների հետևում չենք բանակցելու: Ինչպես Սերժ Սարգսյանի հետ, այնպես էլ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունները պետք է ծայրից ծայր տեղի ունենան լրագրողների ներկայությամբ, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչ է քննարկվում: Մենք բանակցելու ենք ժողովրդի աչքի առաջ»:

Այնուհետև հայտարարվեց հաջորդ օրվա պլանը: Ապրիլի 27-ի հանրահավաքը կկայանա Գյումիրում: