Փաշինյանը խոստացավ, որ իրենք էլ են կանոնները խստորեն պահպանելու

5
Այն կանոնները, որ ձեզ համար ենք սահմանել, սիրելի քաղաքացիներ, այդ կանոնները մենք ինքներս խստորեն պահպանելու ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, պարեպատատն նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այս ընթացքում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հիմնարկ-ձեռնարկություններ են փակվել. «Հարյուրավոր քաղաքացիներ տուգանվել են, հաևրյուրավոր ավտոմեքենաների վարորդներ են տուգանվել եւ տարվել տուգանային հրապարակ: Այսօրվանից մենք ռեյդերի պրակտիկ ենք կիրառում: Այսօր, օրինակ, միայն մի վարչական շրջանում երկու ժամվա գործողության ընթացքում 35 տաքսի է ենթարկվել պատասխանատվության, տրանսպորտի տասնյակ միջոցների վարորդներ են ենթարկվել պատասխանատվության: Երեկ գործնականում ամբողջ Կասկադի ռեստորանները, սրճարանները փակվեցին: Այս առումով գնալու ենք խիստ միջոցների: Բոլորը պետք է հասկանան, որ պարետատան կանոնների խախտումը բերելու է պատասխանատվության: Սրա նպատակը ոչ թե պատժելն է, այլ նպաստելը, որ քաղաքացիական գիտակցության բարձրանա»,-ասաց նա: