Փաշինյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

9

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե իր պատկերացմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն աշնանը: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ քննարկումներ այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր են:

«Մեր պատկերացումն է արտահերթ ընտրություններն անցկացնել աշնանը, բայց դա պետք է փորձենք համադրել այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ ու փորձել դուրս բերել ընդհանուր լուծումներ: Այդ ուղղությամբ քննարկումներ, իհարկե, հնարավոր են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: