Ցեղասպանությունը արժանի է խստագույն պատժի. Բունդեսթագի նախագահ

10

Գերմանիայի Բունդեսթագի նիստը մեկնարկեց Հայոց ցեղասպանության մասին որոշման քննարկումով` թեման էր «1915/1916թթ. հայերի զանգվածային սպանություններն ու տեղահանությունները»։ 

Բացման խոսքով հանդես եկավ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, որը կատարվածը նկարագրելիս օգտագործեց ցեղասպանություն բառը։ Տեղեկացնում է News.am-ը:

Լամերթը նշեց, որ ցեղասպանությունը արժանի է խստագույն պատժի։ Այն  բնութագրվում է որպես ազգային, էթնիկ, ռասայական և կրոնական խմբի ոչնչացում ։

«Դա այն է, ինչ  տեղի ունեցավ ողջ աշխարհի առաջ։ Եվ դա ցեղասպանություն էր։ Եվ դա վերջինը չէր  20-րդ դարում։ Մեր պարտավորությունն է պատասխանատվություն  կրել։ Գերմանացիները իրենց  սեփական փորձից մյուսներին կոչ են անում սեփական պատմությանն առերեսվել, եթե անգամ  դա ցավալի է։ Դա հայ և թուրք ազգերի հաշտեցման  պայմանն է։ Դրանում իրենց մեղքի բաժինն ունեցան գերմանացիները, որոնք Օսմանյան կայսրության հետ դաշինքը  մարդկային կյանքերից վեր դասեցին։

Պատմությունը հարկադրում է հիշել պատմական փաստերը։ Անխուսափելի է, որ ոչ մի իրական խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ զոհերի սերունդները արդարություն են պահանջում՝  հիշելով, թե ինչ է իրականում կատարվել։ Այսօրվա թուրքիան պատասխանատու չէ 100 տարի առաջ կատարվածի համար, սակայն նա կրում է դրա հետևանքների պատասխանատվությունը, ինչ դրա հետևանքն է»,- հայտարարեց Բունդեսթագի խոսնակը։