Գայանե Աբրահամյանի և դստեր կորոնավիրուսի թեստի պատասխանները հայտնի են

6
«Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հերքելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իր մոտ հաստատվել է կորոնավիրուս:

«Իմ և դստերս թեստը ԲԱՑԱՍԱԿԱՆ Է։

Ցավոք, ծնողներիս մոտ է հաստատվել վիրուսի թեստը (առանձին են ապրում, շփվել ենք՝ խստորեն պահպանելով բոլոր կանոնները), հայրս, քանի որ ունի խրոնիկ հիվանդություններ, հոսպիտալացված է, մայրս թոքաբորբ ունի, բայց դեռ տնային բուժում է ստանում։

Խնդրում եմ, գոնե այս թեմայով ապատեղեկատվություն մի՛ տարածեք, սա շահարկման նյութ չէ»,- գրել է Աբրահամյանը: