Ցավում եմ, որ մեր առողջապահության նախարարը ֆոտոշոփով սարքած թուղթ է տարածում. Իվետա Տոնոյան

19
Գավառից մեծամասնականով առաջադրված Վազգեն Պողոսյանի մոտից խուզարկության արդյունքում ինչ–որ փաստաթուղթ են գտել։ Այս մասին այսօր՝ հունիսի 14–ին, լրագրողներին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նա նշեց, որ խոսքը ոչ թե 2017թ., այլ 2012թ. ընտրությունների հետ կապված քրեական գործի մասին է։

«Վազգեն Պողոսյանը 2015 թվականից այլևս ԲՀԿ անդամ չէ։ 2012 թվականին է մեծամասնականով առաջադրված եղել։ Նրա տնից խուզարկության արդյունքում ինչ–որ թուղթ են գտել, որի վրա ոչ ստորագրություն կա, ոչ կնիք։

Եթե վերևում գրած է Ծառուկյանի հանձնարարությամբ, ուրեմն դա պետք է հիմք հանդիսանա, որ գան խուզարկեն Ծառուկյանի տո՞ւնը»,– ասաց նա։

Անդրադառնալով իմքայլականների կողմից «փաստաթղթի» ակտիվ տարածմանը՝ Տոնոյանն ասաց. «Առողջապահության նախարարն առավոտ կանուխ իր բանուգործերը թողած սկսում է փաստաթղթեր հրապարակել, լավ կլիներ, որ իր անմիջական գործառույթներով զբաղվեր, ու կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն Ծառուկյանի դեմ չպայքարեր, որովհետև բոլոր մահերի համար, իրենք պատասխան են տալու, ու իրենց ապաշնորհ քաղաքականության համար։ Ցավում եմ, որ մեր առողջապահության նախարարը ֆոտոշոփով սարքած թուղթ է տարածում»։

Նշենք, որ խոսքը այս փաստաթղթի մասին է՝