Գազով զովացուցիչ ըմպելիքը կանխարգելում է թոքաբորբի առաջացումը. խորհուրդներ COVID-19 բուժող բժշկից

12

COVID-19 բուժող բժիշկ Սպարտակ Պետրոսյանը գրում է.

«Կորոնավիրուսային զգուշավորություն»

Ի՞նչ անել, եթե առկա են կորոնավիրուսով վարակվածության նշաններ:

Հաճախ են հարցնում, թե ինչպե՞ս վարվել, հուսալով՝ միգուցե ուղղակի մրսածություն է:
Այդ հարցին պատասխանը միանշանակ է՝

Քանի որ, նման բարդ հիվանդությունը կառավարումից դուրս թողնելը ավելի վտանգավոր է, քան համարել, թե առկա է որևէ այլ թեթև հիվանդություն, ապա նման ախտանիշների ի հայտ գալու դեպքում պետք է դրսևորել «կորոնավիրուսային զգուշավորություն»:
Ցանկացած «մրսածություն, գրիպ», մինչև հերքելը, համարել կորոնավիրուսով վարակվածություն ու վարվել համապատասխան կերպ՝

1) պահպանել հակահամաճարակային կանոնները և ինքնամեկուսանալ,

2) հեղուկներ, շնչառական և ընդհանուր գիմնաստիկա (որքան վիճակը թույլ կտա) հղումները ստորև

Հիշում ե՞ք, որ ամեն տեղ ասվում է գազով զովացուցիչ խմիչքները վնասակար են։

Հիմա, էս COVID19 հետ կապված ասեմ, որ ՊԵՏՔ է խմել դրանք, ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ են թոքաբորբի առաջացումը։

Բացատրեմ մեխանիզմը՝

Դրանց միջի գազը ածխաթթու գազն է, որը մտնելով օրգանիզմ, որևէ կերպ պետք է դուրս գա։ Իսկ դուրս է գալիս թոքերով։ Թոքերով դուրս գալով, ջրիկացնում է թոքերի շնչառական մակերեսին արտադրվող խորխը (խորխը միշտ առաջանում է, անգամ առողջ ժամանակ, ուղղակի քիչ), իսկ դա բերում է թոքերում գտնվող ցանկացած վատ բանի (վիրուս, բակտերիա, փոշի) հեռացման։

Երկրորդ մեխանիզմը՝ ածխաթթու գազը գրգռում է ծնչառական կենտրոնը, որը հրահանգ է տալիս թոքերին ավելի ուժգին աշխատել, օդափոխելով թոքերի ամբողջ ծավալը, իսկ COVID19 ախտահարում է վատ օդափոխվող հատվածները։

3) ՉԶԲԱՂՎԵԼ ինքնաբուժմամբ

Կորոնավիրուսով վարակվածությունը ժխտելուց հետո նոր գտնել ավելի թեթև հիանդությունը և բուժել դա:

Առողջ եղեք, առողջությունը ամենաթանկն է»: