Արձակուրդ գնացող զինծառայողների տրանսպորտային ծախսերի գումարը կավելանա

11

Կառավարությունը փոխհատուցման չափեր սահմանեց զինծառայողների կողմից 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար կատարված տրանսպորտային ծախսերի դիմաց։

350-700 կմ մեկնելու և վերադառնալու համար կհատկացվի 10 000 դրամ, իսկ 700 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար` 20 000 դրամ։

Կառավարության այս որոշումը վերաբերում է նաև Ոստիկանության զորքերին ու ԱԱԾ ծառայողներին։