Տփել եմ, խելոք չի մնացել․ առանձնակի դաժանություն կենդանու նկատմամբ (լուսանկար)

13

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:
21-ամյա Հրանտ Շահբազյանի կողմից ազատ համացանցային տիրույթ բեռնված լուսանկարներում առանձնակի դաժանություն է դրսևորվել կենդանիների՝ շան և աղվեսի նկատմամբ։ Գեղարքունիք մարզի Վարդաձոր համայնքի բնակիչ երիտասարդի լուսանկարներում կապկպված, և հավանաբար, դաժանաբար սպանված կենդանիների լուսանկարներ են։

«Տփել եմ, խելոք չի մնացել»,- հավանաբար հպարտանալով սեփական «կարողություններով» ասել է Հրանտ Շահբազյանը։ Վերջինիս խոսքերով՝ աղվեսին ևս ինքն է բռնել և հաշվեհարդար տեսել կենդանու հետ։

Լուսանկարները Հրանտ Շահբազյանի կողմից համացանց են բեռնվել 2020թ․-ի հունվար-փետրվար ամիսներին։
Ընդգծենք, որ սույն դեպքը ոչ միայն կենդանու կյանքի ընդհատում է, այլև դրսևորվել է առանձնակի դաժանություն, ինչը ենթադրում է, որ քաղաքացին կարող է ունենալ տարբեր հոգեբանական խնդիրներ և վտանգավոր լինել նաև մարդկային հասարակության համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
 
 
«Տփել եմ, խելոք չի մնացել»․ առանձնակի դաժանություն կենդանու նկատմամբ