Տնտեսական անկումն անխուփսափելի է. անորոշության աստիճանը մեծ է. Ջանջուղազյան

20
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով կառավարությունը «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծ է մշակել։

«Համաշխարհային տնտեսության անկում է կանխատեսվում, որից ՀՀ տնտեսությունն անհաղորդ չի կարող մնալ»,- նախագծի զեկուցման ժամանակ ԱԺ արտահերթ նիստում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Գործող սահմանափակումներն իրենց ազդեցությունն են ունեցել և կշարունակեն ունենալ մեր երկրի վրա։ Սպասվում է ներդրումներրի կրճատում:

«Պահանջարկի շոկի տեսակետից ուշադրության արժանի է անորոշության մեծ աստիճանը, դրանով պայմանավորված խնայողությունների աճը, ներդրումների ավելի համեստ առկայությունը, կամ սպասումը, որ դրանք կկրճատվեն, հնարավոր գործազրկության աճը, ցածր եկամուտները և հնարավոր սպառման կրճատումը։ Գնահատականը 2-2.4 տոկոսային կետ է ՀՆԱ իրական աճի կորստի չափով։ Մենք կունենանք մոտ 2 տոկոս անկում, հիշեցնենք, որ 2020 թվականի Բյուջեի մասին օրենքով հաստատվել են բյուջետային այն ցուցանիշները, որոնց հիմքում ընկած էր տնտեսական աճի 4.9 տոկոս մեծության կանխատեսում և բյուջետային շրջանակը կազմված էր այդ տրամաբանությամբ, իսկ առաջարկվող նախագծով ենթադրվում է, որ կունենանք 2 տոկոս անկում»,- ասաց նա։

Ջանջուղազյանի խոսքով տնտեսական անկումն անխուփսափելի է․ «Ակնհայտ է, որ սնանկության ռիսերը նույնպես անխուսափելի են»: