ՄԻՊ-ը արշավներ է իրականացրել հասարակություն կնոջ և երեխայի իրավունքների պաշտպանության կարծրատիպերը կոտրելու համար, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՄԻՊ տարեկան զեկույցը ներկայացնելիս ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա ընդգծեց, որ երեխաների ու կանանց մասով մի քանի սկզբունք պիտի արմատավորել հասարակության մեջ:
«Կինը, երեխան հավասար իրավատեր մարդիկ են։ Կինը ունի նույն իրավունքները, ինչ՝ մնացած բոլորը, երեխան ունի նույն իրավունքները, ինչ՝ մնացած բոլորը։ Նրանք հավասար իրավունքների ինքնուրույն կրող են, արժանապատվություն ունեցող մարդիկ են։ Բոլորը, ըստ այդմ, պիտի վերաբերվեն կնոջը և երեխային։ Բայց ասեմ, որ մենք նաև ստանում ենք բողոքներ տղամարդկանց նկատմամբ ընտանիքում բռնության հետ կապված։ Համամասնությունն, իհարկե, համեմատելի չէ, բայց ստանում ենք այդպիսի բողոքներ։ Հետևաբար կանխարգելման միջոցառումները բոլոր դեպքերին պիտի վերաբերվեն», – ասաց Թաթոյանը։














