Տիմոշենկոն պատրաստ է մնալ անազատության մեջ, եթե Յանուկովիչը ստորագրի ասոցացման համաձայնագիրը

14

Ուկրաինայի փոխվարչապետ Յուլիա Տիմոշենկոն կոչ է արել նախագահ Վիկտոր Յանուկովիչին` անմիջապես Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել և որոշում կայացնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ որոշումը փոխելու համար: Տիմոշենկոն հայտարարել է, որ եթե Ուկրաինայի կառավարությունը մտափոխվի և ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրի, ապա ինքը պատրաստ է դիմում խնդրանքով դիմել եվրոպացի առաջնորդներին՝ «խնդրելով ստորագրել այն առանց մի շարք, այդ թվում՝ իմ ազատմանը վերաբերող չափորոշիչների կատարման»,- հայտարարել է Տիմոշենկոն:

Հիշեցնենք, որ Ուկրաինան պաշտոնապես հայտարարեց, որ ետ է կանգնում ասոցացման համաձայնագրի ստորագրումից և չի պատրաստվում ԵՄ-ի նախապայմանը կատարել՝ ազատել Տիմոշենկոյին և թույլ տալ, որ նա գնա Եվրոպա ապաքինման: