Տիկին Զոհրաբյանին վերաբերող շատ տարբեր ինֆորմացիաներ կարող են դուրս գալ. Ալեն Սիմոնյան

9
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ նշելով.

«Նաիրա Զոհրաբյանն ավելի զուսպ պետք է լինի, որովհետև գործընթացի ընթացքում կարող են շատ տարբեր ինֆորմացիաներ դուրս գալ նաև տիկին Զոհրաբյանին վերաբերվող։ Տիկին Զոհրաբյանը և մեր մյուս գործընկերներն իրենց գնահատականների մեջ ավելի զուսպ պետք է լինեն, որովհետև ստացվում է այնպես, որ գնահատական է հնչում և մեկ էլ պարզվում է, որ իրականում այլ բան է տեղի ունեցել և մեր գործընկերները հայտնվում են մեղմ ասած ծիծաղելի վիճակում»,-ասաց Ալեն Սիմոնյանը։