Տիգրան Ուլիխանյանը՝ ՊՎԾ պետ նշանակվելու լուրերի մասին

11

Ես այս պահին ԱԺ պատգամավոր եմ. եթե որեւէ որոշում կայացվի, ես դրա մասին տեղյակ կպահեմ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը նշանակվելու է Պետական վերահսկողության ծառայության պետ:

Հարցին, որ լուրեր են շրջանառվում, որ իրեն պատրաստվում են նշանակել պետական վերահսկողության ծառայության պետ, արդյոք նման հարց քննարկվե՞լ է վարչապետի հետ, Տիգրան Ուլիխանյանը նշեց, որ լուրերը շրջանառվում է, քանի որ մինչև Խորհրդարան տեղափոխվելը պետական վերահսկողության ծառայությունում է աշխատել և չի ցանկանում այլ մանրամասներ ասել:

«Չեմ կարող ասել, որ դա ինձ համար ընդհանրապես անակնկալ է: Իսկ իմ քննարկումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ, դրանք մասնավոր խոսակցություններ են և այս պահին էլ չեն լուսաբանվի: Կարծում եմ՝ չպետք է լիներ ակնկալիք, որ վարչապետի հետ իմ հանդիպումների վերաբերյալ ես այսօր կբարձրաձայնեի»:

Նշենք, որ այսօր ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնում է Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները սառեցվել են: