Տա Աստված, որ իր կենդանություն օրոք Լևոն Տեր-Պետրոսյանը ևս նստի մեղադրյալի աթոռին. Փոստանջյան

10

«ՀԱԿ-ի ղեկավարն ինձ համար նույնքան ավտորիտար է, որքան ներկայիս իշխանություններն են: Հենց Լևոն Տեր-Պետրոսյանը դրեց ավտորիտար համակարգի հիմքերը»,-«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց պատգամավոր, «Ժառանգություն»-ը լքած Զարուհի Փոստանջյան՝ շեշտելով, որ ՀԱԿ-ի հետ որևէ ընդհանրություն չունի:

Փոստանջյանի խոսքով հենց առաջին ընտրակեղծարարությունը տեղի է ունեցել ՀԱԿ ղեկավարի ներքո 95-96թթ.-ին: «Նա պաշտոնավարել է այդ տարիներին, առաջին կեղծարարությունները եղել են հենց այդ թվականներին: Հենց իր օրոք է փակվել ՀՅԴ-ն, «Ազատություն» ռադիոկայանը: Ավտորիտար ծիլերն իր օրոք են սկսվել: Դրա հիմնադիրը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Հետևաբար, ես չեմ կարող ընդհանրություն ունենալ նրանց հետ»,- ասաց պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ պետք է մեղադրյալի աթոռին նստի: 

«Տա Աստված, որ իր կենդանություն օրոք Լևոն Տեր-Պետրոսյանը ևս նստի մեղադրյալի աթոռին: ՀՀՇ-ն նույնքան մեղավոր է, ինչպես ՀՀԿ-ն, ուստի ևս պետք է կանչվի պատասխանատվության: ՀՀՇ-ն վերափոխվել է, դարձել է ՀՀԿ: Ինձ համար նրանք նույն տիրույթում են»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: