Տարին հեռավարով ենք ավարտելու, առկա, լսարանային դասեր չեն լինելու. Հարությունյան

9

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է հեռավար կրթությանը:

«Տարին հեռավարով ենք ավարտելու, առկա, լսարանային դասեր չեն լինելու։ Մայիսին շարունակվելու է հեռավար կրթությունը։ Էս ընթացքում հաշվառում ենք, թե ինչ ծավալ է փակվել, եւ նախատեսում ենք, որ հաջորդ ուսումնական տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների կունենանք պահուստային օրեր, նույնիսկ հնարավոր է՝ պահուստային շաբաթ։ Էն աշակերտները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ուսումնական նյութը մարսել կամ հետ են ընկել, պահուստային օրերը ուսուցիչներին թույլ կտան այդ խնդիրը լուծել»: