Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք

7
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք, ևս 3 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 837 դեպք, վարակվածներից 697-ն առողջացել է, 13-ը` մահացել:

3124 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 279 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում: