Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք

7
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ՝ stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 888 դեպք:

Ապաքինվել է ևս 7 պացիենտ, ապաքինվածների թիվը կազմում է 731:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ օրս երկրում մահացել է 14 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2710 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 267-ը: