Վրաստանն ամռանը կբացի սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար

5
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ կորոնավիրուսային պանդեմիկայից հետո երկիրը կսկսի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկներին հուլիսի 1-ից, բայց դա պահանջում է կառավարության կողմից մանրակրկիտ աշխատանք:

«Հունիսի 15-ից Վրաստանը կբացվի տեղական տուրիստական ծառայություններ մատուցելու համար, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին: Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որը կբացի իր սահմաններն ու ենթակառուցվածքը, որպեսզի արտասահմանյան հյուրեր ընդունի», – ասել է վարչապետը:

Ըստ նրա՝ բոլոր համապատասխան գերատեսչությունները պետք է մանրակրկիտ աշխատեն, որպեսզի մեկ ամսում հասցնել պատրաստվել դրան: