Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները կհանդիպեն Բաթումում

12

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին Բաթումում: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խիդաշելին: 

«Հանդիպմանը կստորագրվի հուշագիր: Մենք ջանքեր ենք գործադրում բոլոր հարցերը համատեղ լուծելու համար»,- ասել է վրաց նախարարը: