Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ ղեկավարները կհանդիպեն Թբիլիսիում

7

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Գեորգի Կվիրիկաշվիլիի, Էլմար Մամեդյարովի և Մևլութ Չավուշօղլուի հերթական հանդիպումը կկայանա դեկտեմբերի 21-22-ը Թբիլիսիում:

Հանդիպմանն արտգործնախարարները քննարկելու են օրակարգային հարցեր, մասնավորապես երկրների միջև ռազմավարական և տնտեսական համագործակցության հարցը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի ներկա դրությունը: