Վրաստանի ԱԳՆ պահանջում է դադարեցնել Վրացական երկաթուղու աբխազական տեղամասի վերականգնումը

7

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Վրացական երկաթուղու աբխազական տեղամասի վերականգնումը և Ռուսաստանից պահանջում է դադարեցնել այդ անօրինական գործողությունները: Տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ-ը պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը ռուսական ԶԼՄ-ներին հայտնել է, որ Օչամչիրա կայարանից մինչև Ինգուրի գետի կամուրջ երկաթուղու վերականգնման համար աշխատում են ՌԴ երկաթուղայն զորքերի շուրջ 500 զինծառայողներ և ավելի քան 50 միավոր հատուկ տեխնիկա:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դատապարտել է «Մոսկվայի հերթական ագրեսիվ և սադրիչ գործողությունը» և կոչ է արել կանգնեցնել «անօրինական գործողությունը» Աբխազիայի տարածքում: