Վիլնյուսում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Քիչ առաջ ավարտվեց արարողության առաջին հատվածը, որի ընթացքում ելույթով հանդես եկան Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտե, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բորոզզոն և Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Լիտվայի նախագահը ելույթի ընթացքում շեշտեց, որ Ուկրաինան դեռևս պատրաստ չէ եվրաինտեգրմանը: Վան Ռոմպեյը ողջույնի խոսքը սկսեց Ադրբեջանին ողջունելով: Արարողության ընթացքում Վրաստանը և Մոլդովան նախաստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը արտգործնախարարների մակարդակով: Վրաստանի նախագահը ելույթով հանդես եկավ՝ հայտնելով իր և վրացի ժողովրդի գոհունակությունը այս համաձայնագրի նախաստորագրման վերաբերյալ: Արարողության երկրորդ հատվածը շուտով կմեկնարկի: Նշենք, որ Ուկրաինան այդպես էլ չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Իսկ Ադրբեջանը ստորագրեց վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը:














