Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը որոշել են արագացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործունեությունը

3

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի մաքսային մարմինների մասնակցությամբ եռակողմ մեխանիզմ է ստեղծվելու, տեղեկացնում է Грузия online կայքը:

Թուրքիայի մաքսային և առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆեքչին՝ Վրաստանի ֆինանսների նախարարի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ կողմերը որոշել են արագացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհով տարանցվող բեռների տարանցման արագությունը՝ մաքսային գործընթացը դյուրացնելու միջոցով:

Թյուֆեքչիի խոսքով՝ Թուրքիան և Վրաստանը նաև միասնական տեսակետ ունեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի իրագործման շրջանակներում մաքսային գործընթացներն արագացնելու վերաբերյալ: