Վրաստանը անվտանգ տուրիստական ուղղությունների ցանկում է

7

Վրաստանը կրկին հայտնվել է Եվրոպայի 10 անվտանգ տուրիստական ուղղությունների ցանկում, որը կազմել է բրիտանական Telegraph պարբերականը։ Այսինքն՝ Վրաստանը այն տասը երկրներից մեկն է, որտեղ կարելի է գնալ հանգստանալու հետպանդեմիական շրջանում։

Վրաստանից բացի, ցանկում են նաեւ Խորվաթիան, Չեռնոգորիան, Մալթան, Սլովենիան, Ֆինլանդիան, Լիտվան, Լատվիան, Ռումինիան, Լեհաստանը եւ Ավստրիան։ Հրապարակման մեջ շեշտվում է, որ Վրաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերը 260 անգամ ավելի քիչ են՝ COVID-19-ից ամենաշատ տուժած եվրոպական երկրների համեմատությամբ։ Նշվում է նաեւ, որ Վրաստանը չափազանց արագ է արձագանքել պանդեմիային եւ դրա շնորհիվ ներքին տուրիզմը վերականգնվել է արդեն հունիսի 15-ին, իսկ օտարերկրացի տուրիստներին կսկսի ընդունել հուլիսի մեկին։