Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական համագործակցության շուրջ արձանագրություն են ստորագրել

25

Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Վրաստանի ու Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբների պետեր Վլադիմիր Չաչիբայայի ու Հուլուսի Աքարի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, տարածաշրջանի տնտեսական նախագծերը և այլն։

Հանդիպումն ավարտվել է համագործակցության մասին համատեղ արձանագրության ստորագրմամբ։