Վիլնյուսում համատեղ հայտարարություն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ

11

Վիլնյուսում դեկտեմբերի 6-ին մեկնարկած ԵԱՀԿ նախարարների խորհրդի երկօրյա 18–րդ գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել` «Վիլնյուսում անցկացվող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետին), ինչպես նաև Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը համատեղ հայտարարությամբ վերահաստատել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու կարևորությունը»։ Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: