Վերջին հայտնի իրադարձություններից հետո ՀԱԿ-ի ղեկավար կազմից ամեն ինչ սպասում եմ. Ն. Փաշինյան

12

«ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է բավարար կամք ունենար հայտարարելու, որ դեռևս 2 տարի առաջ իր հայտարարած բուրժուադեմոկրատական հեղափոխությունը ավարտվելու է «մեծարգո Սերժ Սարգսյանին» ուղղված բաց նամակով»,- Հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը շեշտեց, որ վերջին հայտնի իրադարձություններից հետո ՀԱԿ-ի ղեկավար կազմից ամեն ինչ սպասում է:

«ՀԱԿ խմբակցության պատգամավորները իրենց ողջ նախընտրական ելույթներում հայտարարել են, որ Ազգային ժողով են գալիս Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը հասնելու համար: Ես ասել եմ, որ թող Գագիկ Ջհանգիրյանը հենց այսօրվանից զբաղվի Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին գրագետ նախագիծ գրի, և ես առանց քննարկելու կողմ եմ քվեարկելու ևստորագրելու եմ այդ նախագծի տակ»,- ասաց Փաշինյանը Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագծի տապալումից հետո:

Փաշինյանը վստահեցրեց, որ միայն ընդդիմադիր ինստիտուցիոնալ համակարգ ունենալու դեպքում կարող ենք հաջողություններ արձանագրել, «որտեղ որոշումների կայացումը կախված չեն լինի 1-2 անձի քմահաճույքից կամ որոշումներից»: