Վարչապետի խորհրդականը մասնակցում է ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

13
ԱԺ ապրիլյան քննիչ հանձաժողովի նիստի հյուրն այսօր վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանն է։

Վերջինս երկրորդ անգամ է հյուրընկալվում հանձնաժողով։ Նիստից առաջ Կարապետյանը անպատասխան թողեց լրագրողների հարցերը, թե ինչո՞ւ է երկրոդ անգամ հյուրընկալվել հանձնաժողով և ի՞նչ տեղեկատվություն պիտի փոխանցի հանձնաժողովին։

Նշենք, որ Կարապետյանը զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը դեկտեմբերի 18-ից։ Նախկինում Կարապետյանը ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետն էր։