«Երկուշաբթի օրը կկայանա ՀՀԿ Խորհրդի և ԳՄ նիստը, որի ժամանակ էլ կհայտարարվի ՀՀ նոր վարչապետի անունը»,- հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին: Շարմազանովի խոսքով նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր:











