Վարչապետը համաձայն չէ, որ երկիրը դատարկվում է

5

«ՀՀ-ում կենսամակարդակը պետք է բարձրացնել: Մենք մեզ զգում ենք պատասխանատու այդ գործում: Մենք պատրաստ ենք լսել քննադատությունը, թե ինչն ենք մենք սխալ անում, ինչը պետք է շտկել: Այդ երկխոսությունից կշահի մեր հասարակությունը»,- հենց այսպես արձագանքեց վարչապետ Տիգրան Սարգսյանը  2013թ. ամփոփիչ ասուլիսի ընթացքում արտագաղթի մեծ ծավալներին վերաբերող հարցին՝ շեշտելով. «Մենք մեզ պատասխանատու ենք զգում արտագաղթի հարցում»: 

Վարչապետն ասաց, որ համաձայն չէ՝ այս տեմպերով ՀՀ-ն կդատարկվի և որ ՀՀ կառավարության ծրագրի կարևորագույն թիրախն արտագաղթի խնդիրն է՝ որպես լրջագույն խնդիր, ինչպես գործազրկությունն ու աղքատությունը: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ այս խնդիրը լուծելու համար պետք է իրականացնել բարեփոխումներ, որոնք կատարելը հեշտ չէ: