Վարչապետը ԿԲ նախկին նախագահին հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակել

6
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Ջավադյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,- նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ից ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Մարտին Գալստյանը։