Վարչապետը խոսել է Ամուլսարի խնդրի մասին

17

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Ամուլսարի հանքի խնդրի լուծման բանաձեւը քրեական գործի օբյեկտիվ ընթացքն ու հանգուցալուծումն է։

«Մենք հույս ունեինք, որ Ամուլսարի հետ կապված քրեական գործն արդեն հանգուցալուծված կլիներ, բայց կորոնավիրուսի համավարակը բացասական դեր ունեցավ։ «Էլարդ»-ի փորձագետները պետք է կարեւոր հարցաքննության մասնակցեին, այս ընթացքում կուտակված բազմաթիվ հարցերի պատասխանեին, բայց համավարակի պատճառով չկարողացան ժամանել»,- ասել է վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ։