Վարույթ է ընդունվել Ռ․ Քոչարյանի հայցադիմումը՝ ընդդեմ Քրեակատարողական ծառայության

12

Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Քրեակատարողական ծառայության։ Այդ մասին տեղեկանում ենք Datalex.am համակարգից:

Գործը քննելու է դատավոր Ռաֆիկ Խանդանյանը։ Նախնական նիստը նշանակվել է մայիսի 13-ին:

Հայցվոր Ռ. Քոչարյանի հայցադիմումն ԱՆ քրեակատարողական ծառայությանը՝ որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին է. այն է՝ դադարեցնել Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելը մինչև կորոնավիրուսով պայմանավորված համավարակի տարածման վտանգի ամբողջական վերացումն առնվազն մինչև ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ կիրառված տեղաշարժի սահմանափակման դադարեցումը: