Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ԱԱԾ՝ պարզելու, թե 2018-ի սեպտեմբերին ով է եղել «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ղեկավարը, քանի որ մեզ տեղեկություն էին փոխանցել, թե տվյալ պաշտոնը զբաղեցնող անձը «անհետացել է»։
Ի պատասխան, ԱԱԾ-ից հայտնել են, որ նշված միջոցառումը իրականացնում է ՀՀ ԱԱԾ օպերատիվ-տեխնիկական վարչությունը։
Ըստ ԱԱԾ պատասխանի՝ նշված ժամանակահատվածում վարչության պետի պաշտոնը թափուր է եղել:
«Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N687-A որոշմամբ վարչության նախկին պետը ազատվել է պաշտոնից և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կապակցությամբ ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով արձակվել է ԱԱԾ-ում զինվորական ծառայությունից»,- նշված է պատասխան նամակում։











