Վանեցյանը Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված հրավիրվել է ՀՔԾ

19

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ից ծանուցագիր է ստացել: Այս մասին հայտնում է hraparak.am-ը:

Կայքի տվյալներով՝ երկուշաբթի օրը Վանեցյանը ներկայանալու է ՀՔԾ Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված քննչական գործողության մասնակցելու:

Հիշեցնենք, Վատիկանում ՀՀ նախկին դեսպանն ասել էր, որ Վանեցյանը՝ Փաշինյանի հրահանգով իրեն գործարք է առաջարկել: Այս պարագայում միանգամից երկու խնդիր են լուծում. եթե Վանեցյանը հաստատի Մինասյանի ասածը, նրան մեղադրանք կառաջադրեն անօրինականություն կատարելու համար, եթե հերքի՝ հերքվում է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից գործարք առաջարկելու փաստը և ստացվում է՝ ստել է ոչ թե վարչապետ Փաշինյանը, այլ Միքայել Մինասյանը: Ամեն դեպքում՝ վարչապետը շահած է դուրս գալիս: