Վանեցյանը՝ Նաիրի Հունանյանի գաղտնի գործակալ լինելու մասին

5

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակին, որտեղ գրված էր, թե Նաիրի Հունանյանն ԱԱԾ գաղտնի գործակալ է։

«Չեմ կարող այդ հարցին պատասխանել, սակայն դրա մասին տեղեկություն ունեմ։ Ոչ կհաստատեմ, ոչ էլ կհերքեմ պարոն Շիրխանյանի խոսքերը։ Գործը վարող մարմին կա՝ ՀՔԾ-ն և բոլոր հարցերով դիմեք նրանց»,- նշեց նա։