Վայոց ձորում Վանի թագավորության շրջանի նոր ամրոցներ և բնակատեղիներ են հայտնաբերվել

81

Վայոց ձորի մարզում Եղեգնաձորի արշավախմբերի շնորհիվ մինչ օրս անհայտ մեծ քանակությամբ ամրոցներ են հայտնաբերվել, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին և առաջին հազարամյակի առաջին կեսի մասին:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի խոսքով՝ այդ հուշարձանների մի զգալի մասն ունի Վանի թագավորության շրջանի շերտեր:

«Մասնավորապես, արքաների կողմից կառուցած ամրոցների, բնակատեղիների մասին նոր պատկերացումներ ենք ունենում: Սրանք նոր փաստագրումներ են»,- նշեց Պավել Ավետիսյանը:

Հնագետը նշում է, որ նախատեսվում է նաև ուսումնասիրել ժայռափոր, ժայռակերտ կառույցներ, որոնց մեծ մասը նույնպես վերաբերում է Վանի թագավարության շրջանին: