Վաղը Ալավերդյանի կարմիր շենքը կարող է անհետանալ, ինչպես անհետացավ սև տուֆից շենքը. ԱՀԱԶԱՆԳ

15

Տիգրան Ամիրյանը գրում է.

Ցավոք, մեր անհանգստությունները իզուր չէին, այսօր լրագրողների հետ նկարահանումներ էինք իրականացնում Ֆիրդուսում, և, երբ հասանք քանդված սև տուֆից շենքին (Հանրապետության նրբ. 9) ականատես եղանք մի տարօրինակ տեսարանի: Մի խումբ տղամարդիկ բարձրացել էին աղյուսաշեն կարմիր տան տանիք և կոտրում էին պահող փայտե հիմնասյուն կարկասը։ Հասկացանք, որ փորձում են քանդել այն, ինչ մնացել է շենքից: Երբ մոտեցանք, որ նկարահանենք շինությունը ներսից, աշխատողների այդ խումբը ամեն կերպ փորձեց խանգարել մեզ` վանկարկելով “խախուտա, կքանդվի ձեր վրա”: Սկզբից ներկայացան որպես հարևաններ, ովքեր իբրեւ մտահոգվելով շենքի մասին փորձում էին մաքրել տարածքը աղբից: Մի քանի րոպե զրուցելուց հետո, այդ խմբի առաջնորդը պատմեց, որ’ լինելով կառուցապատողի աշխատողներ, գործուղվել են տարածք’ շենքից մնացած ճակատը քանդելու: Երբ հարցրեցինք ինչ իրավունքով են քանդում և ինչու չկա թույլտվությունը Երևանի քաղաքապետարանի կայքում, երիտասարդը պատասխանեց ” չգիտեմ, միգուցե դեռ չեն թվայնացրել, ամեն դեպքում մեր հանձնարարությունը համաձայնեցված է քաղաքապետարանի ու մշակույթի նախարարության հետ”:

Արդեն վաղը Ալավերդյանի կարմիր շենքը կարող է անհետանալ, ինչպես անհետացավ մի գիշերում սև տուֆից շենքը: Պարզվեց հարևաններ չեն, այլ քանդող խումբն/բրիգադն ա։

Լուսանկարը արել եմ 2017-ի ձմռանը Firdus: The Memory of a Place / Ֆիրդուս. տեղի հիշողությունը գրքի համար: